A
A
ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Արցախում ռազմական գործողությունների մասին
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ պետքարտուղարության խոսնակի հայտարարությունը.
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է և ուշադրությամբ հետևում է հաղորդումներին՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող ինտենսիվ, զոհերի և մարդկային կորուստներով ուղեկցվող ռազմական գործողությունների վերաբերյալ :
Մենք կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար։ Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»: