«Ես ոչ թե կալանավոր եմ, այլ՝ երկրում գործող վարչակազմի պատանդի կարգավիճակում եմ». Ավետիք Չալաբյան․ Առավոտ
Աջակցիր «Ա1+»-ին«Ունենալով պատանդի կարգավիճակ, ես այցելելու եմ դատական լսումներին, միայն մեկ նպատակով՝ ես այս դատարանի իրավազորությունը չեմ կարող ընդունել, սակայն, մենք այցելելու ենք այս դատական լսումներին, որպեսզի հասարակությանը ներկայացնենք մեր անմեղության բոլոր ապացույցները», – այսօր դատարանում հայտարարեց «Համախմբում» նախաձեռնության անդամ, «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:
Հիշեցնենք՝ նախորդ դատականի նիստում դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց կրկին կալանավորել Ավետիք Չալաբյանին՝ երեք ամսով:
Այսօր դատարանում Ավետիք Չալաբյանը հայտարարեց, որ իր անձնական ազատությունը, ՀՀ քաղաքացիների անձնական ազատությունը բարձրագույն արժեք է, սակայն, երկու օր առաջ, Մնացական Մարտիրոսյանն իրեն անձնական ազատությունից զրկել է՝ առանց վկայակոչելու որեւէ փաստական հիմք, ինչը պահանջում է ՀՀ քրեական օրենսգիրքը եւ ինչն ամրագրված է նաեւ դատավորի որոշման մեջ: «Այս որոշման մեջ որեւէ փաստական հիմք չկա, բացի ձեր սուբյեկտիվ հետեւությունից», – դատավորին դիմելով՝ ասաց Ավետիք Չալաբյանը՝ նկատելով, որ բացի այդ, որոշման մեջ վկայակոչված ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածներն իմպերատիվ կերպով սահմանում են, որ անձը չի կարող կալանքից ազատվելուց հետո կրկնակի կալանավորվել՝ առանց էական հանգամանքների առկայության. «Այս որոշման մեջ ոչ մի էական հանգամանք վկայակոչված չէ, փոխարենը, ձեր սուբյեկտիվ մոտեցումն է: Ելնելով այս ամենից՝ ուզում եմ հայտարարել՝ այս որոշման համաձայն, ես ոչ թե կալանավոր եմ, այլ՝ երկրում գործող վարչակազմի պատանդի կարգավիճակում եմ»:
Մինչ այդ, պաշտպան Վարազդատ Հարությունյանն էր ցանկանում այդ առիթով հայտարարություն անել, սակայն դատավորն ընդհատեց նրան՝ ասելով, որ քննարկվում է հետազոտվող ապացույցների ծավալը, իսկ պաշտպանի հայտարարությունը քննարկվող հարցին վերաբերելի չէ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով