A
A
Տնային պայմաններում խնամք է ստանում շուրջ 1820 շահառու
Աջակցիր «Ա1+»-ինԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է տնային պայմաններում խնամքի ծառայություններ մատուցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց՝ անհատական սոցիալական կարիքներին համապատասխան։
Երևանում և մարզերում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման նպատակով 2022 թվականին հատկացվել է ավելի քան 193,5 մլն դրամ։
Այս պահի դրությամբ՝ տնային պայմաններում խնամք է ստանում շուրջ 1820 շահառու։
65 տարեկան տարեց և 18 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է սոցիալ-հոգեբանական, բժշկական օգնության, կենցաղային սպասարկման կազմակերպման և խնամքի իրականացման, խորհրդատվության, իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն ուղղված ծառայություններ։
Վերոնշյալ ծառայություններից օգտվելու համար քաղաքացին կարող է դիմել իր փաստացի բնակության վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, որտեղ կատարվում է անձի կարիքի գնահատում և տրամադրվում եզրակացություն՝ խնամքի անհրաժեշտության կամ բացակայության վերաբերյալ։ Դրական եզրակացության դեպքում անձն ուղեգրվում է տնային պայմաններում խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպություն։
2022 թվականին անհրաժեշտ ծառայությունները մատուցվում են հետևյալ կազմակերպությունների միջոցով՝
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն