Բացել լրահոսը Փակել լրահոսը
299857307_1493122967800708_8652028456889418039_n
A A
Հասարակություն

Պայթյունից հետո մթնոլորտային աղտոտվածության ցուցանիշը՝ ըստ վերջին ստուգումների

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի ազդեցության գնահատման համար օգոստոսի 15-16-ին լրացուցիչ նմուշառումներ են իրականացվել մոտակա տարածքներից, որոշվել են մթնոլորտային օդում ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունները։

Պայթյունի վայրից 5մ հեռավորության վրա ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) 2․3 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 2․6 անգամ:

Պայթյունի վայրից 10մ հեռավորության վրա ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է ՍԹԿ-ն 1․5 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 3․3 անգամ:

Մայրաքաղաքի մթնոլորտային օդի որակն ըստ ստացիոնար կայանների տվյալների․ օգոստոսի 16-17

Կենտրոն համայնքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1.6-2․1 անգամ, ազոտի երկօքսիդի և ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիաները՝ 1․8-ական անգամ։

Նոր Նորք համայնքի մթնոլորտային օդում ազոտի երկոքսիդի կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1․3 անգամ։ Մնացած համայնքների մթնոլորտային օդում գերազանցումներ չեն եղել։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն