A
A
«Փեթակ» առտևրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում են հստակեցնել՝ երբ կարող են վերադառնալ աշխատանքի
Աջակցիր «Ա1+»-ին«Փեթակ» առտևրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում են հստակ օր հայտարարել՝ թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։ Այս պահին Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները քննարկում են ելք գտնել տնտեսվարողների բնականոն աշխատանքի վերադառնալու ուղղությամբ։
Որոշումը կայացնելուց հետո հայտարարություն կտարածվի՝ հայտնում է ԱԻ նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանը։