Բացել լրահոսը Փակել լրահոսը
ddd2b61d30ad26f1ca800e326bb57d13
A A
Հասարակություն

Հալաբյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի. սպանություն հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ

Այսօր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00–ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ  Հալաբյան 67 հասցեում գործող այգու տարածքում դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու դի: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: 

Քննիչի որոշմաբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տղամարդու ինքնությունը: