Բացել լրահոսը Փակել լրահոսը
download_6.thumb
A A
Հասարակություն

Վայոց Ձորում Mercedes–ը մոտ 25 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է ձորակում. ընտանիքի 3 ամսական տղան մահացել է

Այսօր՝ օգոստոսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց  Ձորի մարզում: Ժամը 20:30–ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Գետափ-Մարտունի ավտոճանապարհի  21-րդ կմ հատվածում՝ Աղնջաձոր համայնքի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 25 մետր մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել ձորակում:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով  6 հոգի, որից 2-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Եղեգնաձորի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Մինչ վթարի վայրում քննչական խումբն աշխատում էր, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորներից  3 ամսական տղան գիտակցության չգալով՝ մահացել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն ու մահացածը ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը, նրանց երեխաներն ու ազգականները: