Բացել լրահոսը Փակել լրահոսը
ծառմեքենա
A A
Հասարակություն

Չշահագործվող 654 ավտոմեքենա կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում օտարելու նպատակով

Կառավարությունն ընդունել է «Գույք հետ վերցնելու, որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու մասին» որոշում՝ չշահագործվող ավտոմեքենաները հետ վերցնելու և Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու վերաբերյալ։  Նման որոշում ընդունելը պայմանավորված է բյուջետային գլխավոր կարգադրիչ հանդիսացող մարմինների ղեկավարներին, տեսչական մարմինների ղեկավարներին տրված   ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականով՝  չշահագործվող`անսարք կամ շահագործման համար ոչ պիտանի կամ դուրս գրման ենթակա կամ վթարված և վերանորոգման ոչ ենթակա և այլն, ավտոմեքենաները հաշվեկշռից հանելու և Պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելու վերաբերյալ։

Ըստ այդմ՝  նախատեսվում է 654 ավտոմեքենա ամրացնել  Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում օտարելու նպատակով։ Ինչպես նշել է  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, արդյունքում կանխատեսվում է նախնական  200 մլն դրամի մուտք պետբյուջե: