Նախկին Հռոմի պապ Հովհաննես Պողոս I-ինը դասվել է Կաթոլիկ եկեղեցու երանելիների շարքին
Աջակցիր «Ա1+»-ինՀռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի հանդիսավոր պատարագ է մատուցել Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի գավթում։ Պատարագի ընթացքում նա իր նախորդներից մեկին՝ Հռոմի պապ Հովհաննես Պողոս I-ին (Ալբինո Լուչիանի) դասել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու երանելիների դասին, գրում է ՌԻԱ Նովոստին:
Լատիներեն բանաձևը, որը, ըստ ավանդույթի, փառաբանում է երանելիներին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսն արտասանել է քրիստոնեական աշխարհի գլխավոր հրապարակում հավաքված հազարավոր հավատացյալների առաջ: Նրանց թվում էր նաև տալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան:
2017 թվականի նոյեմբերին Հռոմի Ֆրանցիսկոս պապը հաստատել է Սրբերի գործերի միաբանության հրամանագիրը՝ կաթոլիկ եկեղեցու կողմից Հովհաննես Պողոս I-ի միջնորդությամբ իրագործած հրաշքը ճանաչելու մասին: Խոսքը 2011 թվականին Արգենտինայից մի աղջկա գլխուղեղի ծանր հիվանդության հրաշքով ապաքինման մասին է։
Նշենք, որ նախկին Պապը Հռոմի կաթոլիկ եկեղեցին ղեկավարել է ընդամենը 33 օր՝ 1978 թվականի օգոստոսի 26-ից սեպտեմբերի 28-ը։