Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Եկեղեցու խաչի օծման արարողություն Շոշ համայնքում

Այսօր թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ և ձեռամբ իրականացվեց Շոշ գյուղի Ս. Աստվածածին եկեղեցու խաչի օծման արարողակարգը։ Այս մասին հայտնում է Արցախի թեմը։

Միջոցառմանը ներկա էին եկեղեցու հոգևոր հովիվ, ՊԲ ավագ գնդերեց, արժանապատիվ Տեր Վարդան քահանա ՆերսիսյանըՊԲ մի շարք գնդերեցներ, ինչպես նաև Շոշ գյուղի և մոտակա բնակավայրերի հավատավոր ժողովուրդը։

Եկեղեցու պայծառացման գործում իր ուրույն տեղն ունի եկեղեցու հովանավոր, պարոն Կարեն Ջալավյանը, ով նույնպես ներկա էր արարողությանը։