Բացել լրահոսը Փակել լրահոսը
կրակել
A A
Հասարակություն

Կրակոց՝ Արմավիրի «Վիգարո» հյուրանոցում․ shamshyan.com

shamshyan.com կայքի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Ռաֆայել Մ․-ն օգոստոսի 28-ին Արմավիր քաղաքի «Վիգարո» հյուրանոցային համալիրի տարածքում վիճաբանել է նշված հյուրանոցի աշխատակցի հետ, որի ժամանակ էլ իր մոտ եղած ատրճանակից կրակոց է արձակել դեպի օդ։ 

Բացատրական աշխատանքների արդյունքում սեպտեմբերի 3-ին Ռաֆայել Մ․-ն ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին և հայտնել, որ այդ օրը իր ընկերներից տեղեկացել է, որ ինչ-որ խնդիրներ ունեն այդ հյուրանոցում և մեկնել է նշված վայր ու իր գոտկատեղին ամրացված ատրճանակը հյուրանոցի բակում հանել և պահել է ձեռքում, նպատակ ունենալով, որ վիճաբանության դեպքում հակառակորդներին վախեցնելու նպատակով ցույց տա և սպառնա, սակայն առանց գործադրման, որպեսզի այդ մարդիկ վախենան և վիճաբանությունը կանխվի։ Ռաֆայել Մ․-ն ներկայացրել է նաև ատրճանակը։