A
A
Հովիկ Աբրահամյանի որդին ներկայացել է դատախազություն․ News.am
Աջակցիր «Ա1+»-ինԱպօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նախօրեին դատախազություն է ներկայացել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Սպասում ենք, որ ծանուցում ստացած մյուս անձինք էլ կներկայանան՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում»,– ասաց Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ կայքը հայտնել է, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: