A
A
Արմատական ընդդիմության քարոզչական թեզերը և գեներալների լռությունը․ Աշոտ Մելիքյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԽոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ներկայացնում է «Մենախոսություն բոլորի համար» հաղորդաշարի հերթական թողարկումը։
Եթե գեներալների նկատմամբ հարուցված քրեական գործերը հասնեն դատարան, անհրաժեշտություն կառաջանա ձևավորելու հանրային պահանջ, որ այդ դատավարությունները լինեն հնարավորինս բաց և հրապարակային։
Որպեսզի հասարակությունը տեսնի, թե որ մեղադրանքներն են հաստատվում կամ հերքվում, և ինչպես։ Ի վերջո՝ մենք պետք է իմանանք, թե ինչպես է ընթացել 44-օրյա արյունալի պատերազմը, հասկանանք պարտության պատճառները, հպարտանանք իրական հերոսներով և ճանաչենք ապիկարներին, սրիկաներին ու դավաճաններին։ Իմանանք, որ դասեր քաղենք ապագայի համար։