Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Հասարակություն

Հրշեջները մարել են հրդեհները․ Ջերմուկում 1100 քմ խոտածածկ տարածք է այրվել

Սեպտեմբերի 10-13-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 32 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 1800 քմ, Գավառ քաղաքում՝ 7․5 հա, Հրազդան քաղաքում՝ 500 քմ, Աբովյան քաղաքում՝ 5000 քմ, Ձորագյուղ գյուղում՝ 100 հա, Կարմիրագյուղ գյուղում՝ 3000 քմ,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 200 քմ, Հրազդան քաղաքում՝ 6000 քմ, Չարենցավան քաղաքում՝ 5 հա, Ծաղկաձոր քաղաքում՝ 2 հա, Ալափարս գյուղում՝ 500 քմ, Սոլակ գյուղում՝ 40 հա, Լեռնանիստ գյուղում՝ 35 հա, Վերին Պտղնի գյուղում՝ 200 քմ, Վերին Ախպարա գյուղում՝ 3000 քմ, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ 1 հա,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 2400 քմ,

Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում՝ 3000 քմ, Կաթնաջուր գյուղում՝ 3 հա,

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 250 քմ:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում 1100 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 96․205 հա: