Բացել լրահոսը Փակել լրահոսը
306318223_450921663738932_596340768102608636_n
A A
Հասարակություն

Ինչ անել ռազմական վտանգի դեպքում․ ուղեցույց

R5 Արտակարգ իրավիճակների և անվտանգության նախագծերի կառավարման կենտրոնը ներկայացրել է ուղեցույց ռազմական վտանգների դեպքում բնակչության գործողությունների վերաբերյալ․

  • 🔹 Հետևե՛ք միայն պաշտոնական տեղեկատվությանը

🔹 Զգոն եղե՛ք տեղեկատվության նկատմամբ․ շատ հաճախ ինքներդ կարող եք դառնալ ապատեղեկատվության տարածման աղբյուր

🔹 Տեղեկատվությունը տարածելիս վստահ եղե՛ք աղբյուրի հավաստիության հարցում․ հետևեք միայն հավաստի տեղեկատվական աղբյուրների

🔹 Մի՛ տարածեք տեղեկություններ զորքի, զինտեխնիկայի տեղաշարժի մասին

🔹 Զերծ մնացե՛ք հեռախոսային խոսակցությունների ու առավելապես SMS միջոցով զինվորական իրադարձությունների վերաբերյալ միմյանց տեղեկություններ փոխանցելուց

🔹 Ճանաչե՛ք ՀՀ գործող ազդանշանները.

📣 #Օդային_տագնապ» ազդանշանի դեպքում էլեկտրաշչակների միջոցով տրվում է ընդհատվող (տատանվող) ձայնային ազդանշան (2-3 րոպե տևողությամբ), միաժամանակ բարձրախոսներով տրվում է «Օդային տագնապ: Պատսպարվել պաշտպանական կառույցներում» բովանդակությամբ համապատասխան հաղորդագրություն:

🔹 Ստուգե՛ք, համալրե՛ք ձեր պաշտպանական կառույցները՝ նկուղներ, կիսանկուղներ

🔹 եթե չգիտեք ձեր պատսպարվելու վայրը, ապա ճշտե՛ք այն համայնքապետարանից

🔹 Հավաքե՛ք  Արագ_արձագանքման պայուսակ՝ ներառելով 👇

☑️  փաստաթղթեր,

☑️ առաջին օգնության պարագաներ

☑️ ընտանիքի անդամների կողմից օգտագործվող դեղորայք

☑️ չոր սնունդ (2-3 օրվա)

☑️ ջուր (մինիմում 2,5 լ)

☑️ տաք հագուստ

☑️ անհատական պաշտպանության միջոցներ

☑️ լապտեր, մարտկոց և այլն։

________________________________

📌 Մշակե՛ք գործողությունների պլան

ընտանիքի անդամների հետ համաձայնեցնելով։

🔹 Գործե՛ք սթափ և համակարգված։