ԱԻՆ աշխատակիցը փոխանակվեց ադրբեջանցի գերիով․ բանակցությունները վարել են Սյունիքի մարզպետն ու Քաջարանի համայնքապետը
Աջակցիր «Ա1+»-ինԱԻՆ ծառայակիցը, ում հետ կապը կորել էր Ներքին Հանդի տարածքից դիեր վերադարձնելու ընթացքում, արդեն գտնվում է իր մյուս գործընկերների մոտ` իր առջև դրված խնդիրը կատարած։
Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Նրա հետ ամեն ինչ կարգին է»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվել։
Aravot.am-ի տեղեկություններով, բանակցությունների արդյունքում, քիչ առաջ Սյունիքի մարզի Ներքին Հանդի տարածքում տեղի ունեցավ գերիների փոխանակում։ Ըստ Առավոտիաղբյուրի, ադրբեջանական կողմը հայկական կողմին փոխանցած երկու գերիներից մեկը, այսօր՝ սեպտեմբերի 15-ին զոհերի դիերը հանելու նպատակով Ներքին Հանդի տարածք գնացած ԱԻՆ աշխատակիցն է եղել։
Բանակցությունները, ՀՀ ԶՈՒ ԳՇ–ի եւ ռուսական կողմի հետ միասին, հիմնականում վարել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Քաջարան համայնքապետ Մանվել Փարամազյանը։ Ադրբեջանական կողմին է հանձնվել Ներքին Հանդում այսօր գերի ընկած ադրբեջանցին։