Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես Հասարակություն

Միքայել Վարդանյանի տրամադրած 120 մլն դրամով հայրենիքի պաշտպանները կբուժվեն  նոր մասնաշենքում  (տեսանյութ)

 Համալսարանական հիվանդանոցի մուտքային մասնաշենքի ձախակողմյան հատվածի առաջին հարկի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են:  Շենքային պայմանների ընդլայնման անհրաժեշտությունն առաջացել էր 44-օրյա պատերազմից հետո՝ Զինվորի տանը  բուժվող զինվորների քանակի ավելացմամբ պայմանավորված:

Առաջին հարկում, որտեղ նախատեսվում է իրականացնել վերականգողական բուժում, զինվորները հնարավորություն կունենան ֆիզիոթերապևտիկ և այլ տեսակի բուժումներ ստանալ:

Նոր բաժանմունքի  հիմնանորոգման համար բարերար Միքայել Վարդանյանը տրամադրել է 120 մլն դրամ: