Բացել լրահոսը Փակել լրահոսը
6b0b3421d37b84fe7fed0deaeaa7a5cf
A A
Հասարակություն

Լոռու մարզային դատարանում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել․ shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝  այսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Կեսօրին ահազանգ է ստացվել ոստիկանության Լոռու մարզային վարչություն, որ Վանաձոր քաղաքի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ռումբ է դրված:

Ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկային գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը:  Դատարանի աշխատակիցները տարհանվել են, որպեսզի հրշեջները կարողանան կատարեն որոնողական աշխատանքներ: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։