Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_AH5I6307
A A
Քաղաքականություն

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները հանդիպել են Արցախի Ազգային ժողովի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները սեպտեմբերի 16-ին հանդիպել են Արցախի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին եւ հանձնաժողովների նախագահներին: Հանդիպման առանցքում եղել է Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, որը շարունակում է լարված մնալ: Քննարկվել են ստեղծված իրադրությունում քաղաքական դիրքորոշումների ներդաշնակեցման, համատեղ, թիրախային գործելու հետ կապված հարցեր:

Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ քաղաքական խորհրդակցությունների շարքը եւ ընդհանուր ռեսուրսները համախմբել հանուն Հայաստանի եւ Արցախի անվտանգության: