Բացել լրահոսը Փակել լրահոսը
cd2c8b74-11a8-4d7d-9920-f4b70e55ea81_cx0_cy46_cw99_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Հռոմի պապը կոչ է արել պահպանել հայ-ադրբեջանական հրադադարը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել պահպանել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի մասին ձեռք բերված համաձայնությունը: Այս մասին գրել է Azatutyun.am-ը։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին բախումների մասին հաղորդումներն ինձ շատ ցավ պատճառեցին», - ասել է նա` ցավակցելով զոհվածների հարազատներին:

«Խաղաղությունը հնարավոր է, երբ վայր են դրվում զենքերը և մտնում են երկխոսության մեջ»,- հայտարարել է Ֆրանցիսկոս պապը։

Նա նաև ասել է, որ շարունակում են աղոթել ուկրաինացի տառապյալ ժողովրդի և «պատերազմից արյունով լցված ցանկացած հողի խաղաղության համար»: