A
A
Սա ֆանտաստիկ ֆիլմ չէ․ առաջին թռչող մոտոցիկլն է ներկայացվել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴեթրոյթի վերջին ավտոսրահում ներկայացվել է թռչող մոտոցիկլետ՝ XTurismo կոչվող մոդելը։ Այն կարող է օդում մնալ 40 րոպե, հայտնում է Reuters-ը: Հաղորդվում է, որ թռչող մոտոցիկլետը, որը կշռում է 300 կգ, ունակ է մինչև 100 կմ/ժ արագություն զարգացնել։ Արտադրող Aerwins Technologies-ն ասում է, որ սարքն աշխատում է գազ-էլեկտրական հիբրիդային շարժիչ համակարգով, սակայն մանրամասներ չի հայտնում: Հովերբայքն արդեն վաճառվում է Ճապոնիայում։
Aerwins-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենն ասել է, որ ծրագրում է ավելի փոքր տարբերակ վաճառել ԱՄՆ-ում 2023 թվականին: Նման մեկ մոտոցիկլետի արժեքը այս պահին կազմում է 777 հազար դոլար։ Արտադրողները նախատեսում են մինչև 2025 թվականն ավելի փոքր էլեկտրական մոդելի արժեքը նվազեցնել մինչև 50,000 դոլար: