Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԺ1
A A
Քաղաքականություն

Օրակարգում չկա որևէ փաստաթուղթ, որը կարող է վնաս բերել Արցախին ու Հայաստանին․ ԱՀ ԱԺ խմբակցություններ

Սեպտեմբերի 20-ին ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները մամլո ասուլիս են հրավիրել, որի ընթացքում ներկայացրել են սեպտեմբերի 15-17-ը Երևան կատարած այցի արդյունքները: Հայտնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։

Արցախի խորհրդարանականները հանդիպումներ են ունեցել ՀՀ ԱԺ նախագահի, խորհրդարանական 3 քաղաքական ուժերի հետ: Քննարկվել են Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի, աշխարհաքաղաքական զարգացումների, ՀՀ վարչապետի  վերջին հայտարարության հետ կապված հարցեր:

ԱՀ ԱԺ քաղաքական ուժերին հավաստիացրել են, որ օրակարգում չկա որևէ փաստաթուղթ, որը կարող է վնաս բերել Արցախին ու Հայաստանին:

Հանդիպումներից մանրամասներ ներկայացնելուց հետո պատգամավորները պատասխանել են լրագրողների հարցերին:Դրանք վերաբերում էին Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցությանը, տարբեր հարցերի շուրջ քաղաքական ուժերի դիրքորոշմանը, Արցախի անվտանգությանը:

Խորհրդարանականները շեշտել են, որ միասնական են Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, անվտանգային հարցերում: Նրանք կարևորել են  համերաշխության մթնոլորտի ձևավորումը, երկրի փրկության շուրջ բոլոր կարող ուժերի միավորման անհրաժեշտությունը: