Բացել լրահոսը Փակել լրահոսը
1093086
A A
Քաղաքականություն

Իրանը պատրաստ է ՀՀ-ի հետ խորացնել փոխադարձ շահերի վրա հիմնված համապարփակ հարաբերությունները. Էբրահիմ Ռաիսին շնորհավորել է Անկախության տոնը

Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին:

ՀՀ վարչապետին ուղղված ուղերձում նշվում է, որ հարևանության քաղաքականության շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևորում է հարաբերությունները կովկասյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ բարեկամ Հայաստանի հետ, և օգտվելով ընդհանուր պատմական սահմանից՝ պատրաստ է խորացնելու փոխադարձ շահերի վրա հիմնված համակողմանի հարաբերությունները։

Կրկին ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային մոտեցումը հարևան երկրների անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը աջակցելու հարցում՝ Իրանի նախագահն ընդգծել է կողմերին հետաքրքրող հարցերի շուրջ շարունակական խորհրդակցությունների կարևորությունը։