Բացել լրահոսը Փակել լրահոսը
էկոնոմիկայի նախարարություն
A A
Հասարակություն

Կառավարությունը 31,6 մլն դրամ կհատկացնի էկոնոմիկայի նախարարության սանհանգույցները հիմնանորոգելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում որոշեց 31,6 մլն դրամ հատկացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ա և Բ մասնաշենքերի թվով 12 սանհանգույցները հիմնանորոգելու համար:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախարարության  յուրաքանչյուր հարկաբաժնում մի սանհանգույցի առկայությունը անհարմարություններ է առաջացնում արական և իգական սեռի աշխատակիցների համար։

Սույն որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության  գանձապետական մուտքային հաշվին առկա գումարից 31 664.2 հազ. դրամը ուղղել բյուջե: