Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արևմուտքի հետ դաշնակցել է պետք առանց վախենալու, որ «չդաշնակիցը» կնեղանա. ակցիա ԱԳՆ-ի դիմաց (տեսանյութ)

Նախաձեռնությունը համազգային է, ոչ կուսակցական, այստեղ հերթական փորձն է կատարվում համախմբել երկրի ժողովրդական ուժերը։ Այս մասին Արտաքին գործերի նախարարության դիմաց  ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով ակցիայի ժամանակ նշեց «Հայաստանի Եվրոպական» կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

Խզմալյանը ավելացրեց, որ իրենց կուսակցության համար կարևոր է, որպեսզի Հայաստանը ոչ միայն դուրս գա ՀԱՊԿ-ից, այլև ԵԱՏՄ-ից և կարողանանք միանալ Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին։

Քաղաքագետ Հովսեփ Խուրշուրդյանը իր հերթին նշեց, որ մեր իշխանությունը քայլեր չի կատարում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար «Իհարկե խնդիրներ և ռիսկեր կան, բայց իշխանությունը հենց այդ ռիսկերը կառավարելու համար է։ Ես կարծում եմ, որ մենք այսօր պետք է հիշեցնենք մեր իշխանություններին այս մասին։ Արևմուտքի հետ դաշնակցել է պետք, ձեռք բերեք դաշնակից առանց վախենալու, որ «չդաշնակիցը» կնեղանա։ Մենք արտահայտում ենք նաև հասարակության կարծիքը»։

«Հանրապետություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով Հայաստանը դարձել է մի երկիր, ով ունի տասնյակ քառակուսի կիլոմետր կորսված տարածք, իսկ մեր դաշնակիցները ոչինչ չեն ձեռնարկում «Ասում են՝ դելիմիտացիա և դեմարկացիա չեք արել, հետևաբար մենք ոչինչ չենք կարող անել։ Այլևս անցել է ժամանակը, երբ մեր շահերից բխող որևէ քայլ պետք է կոչվի հակառուսական կամ պրոռուսական, հակաարևմտյան կամ պրոամերկյան»։

Մանրամասները՝ տեսանյութում։