Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 27.09.
A A
Սպորտ

Հայաստանի պատանի բռնցքամարտիկները կմրցեն թուրք մրցակիցների հետ

Իտալիայում այսօր մեկնարկում է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանից մասնակցում են 16 հոգի (13 տղա, 3 աղջիկ)։

Մրցումների առաջին օրը հանդես կգան մեր 5 մարզիկները։ 66 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը կմրցի Բուլղարիան ներկայացնող Հալիլ Խաշեմի հետ: 57 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը կհանդիպի ալբանացի Ջոնի Պաշուկի հետ: 75 կգ քաշային Ալբերտ Հարությունյանի առաջին մրցակիցը հույն Էլեֆտերոս Ցևրենտիդիսն է: 60 կգ քաշային Ռաֆայել Ներսեսյանը և +80 կգ քաշային Սարգիս Անդրիասյանը կմրցեն Թուրքիայի ներկայացուցիչների` համապատասխանաբար Աբդուլահ Գոկչեի և Թուրգուտ Թարհանի հետ: