A
A
Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում 2-ամյա երեխա է մահացել․ Shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այդ օրը, ժամը 07։20-ի սահմաններում Գյումրի քաղաքի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ երեխա է մահացել; Նշված վայր են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Սահակյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը 2-ամյա Միշա Ա-ն էր։ Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։