Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վտանգավոր խաղ է․ Փաշինյանը միգուցե ճամբարափոխության մտադրություններ ունի. Սուրենյանց (տեսանյութ)

Շատ վատ է, որ այս սլիվները, որ հրապարակվում են «Հայկական ժամանակ»-ում, կարող են Հայաստանի համար «երաշխավորել» անլուրջ գործընկերոջ իմիջ աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններում․․․   նաև ես վստահ չեմ, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ ճիշտ է հասկացել։ Այս կարծիքին է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, ով անդրադարձավ երեկ «Հայկական ժամանակ» կայքում տպագրված հոդվածին, որտեղ «Հավաստի աղբյուր»-ին տված հղմամբ՝ գրված էր, որ Ռուսաստանը Հայաստանին հետագայի համար դիտարկում է, որպես Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մի մաս, ավելացնելով․ «Ես վստահ չեմ, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ ճիշտ է հասկացել»։

Ըստ նրա՝ քանի դեռ ռուս-ուկրաինական պատերազմը ավարտված չէ, ապա Մոսկվայի էլիտան կոնկրետ միությունների տեսլական չունի, որը նաև կպարտադրի Հայաստանին «Իսկ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը այս մասին հնչեցնում հիմա, կարծում եմ՝ Փաշինյանը ճամբարափոխության առաջարկներ է ստացել, գուցե նման մտադրություններ էլ ունի։ Իր համար ալիբիների համակարգ է ստեղծում՝ պրոպագանդիստական, իրական կամ որոշակի թեզեր շրջանառության մեջ գցելով։ Այս իմաստով Հայաստանի իշխանությունը բավականին վտանգավոր խաղի մեջ է»։

Մանրամասները՝ տեսանյութում։