Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայկ
A A
Բիզնես Քաղաքականություն

Նա կարող է լինել առաջին ամերիկահայը, ով կառաջադրվի Հայաստանում ընտրական պաշտոնի համար. BLOOMBERG

BLOOMBERG-ը անդրադարձել է ամերիկաբնակ հայտնի փաստաբան Հայկ Գրիգորյանի՝ Հայաստան տեղափոխվելուն և երևանյան ընտրություններին, որպես քաղաքապետի թեկնածու մասնակցելուն, ինչպես նաև «Գրիգորյան» իրավաբանական ընկերության բարեգործական գործունեությանը ԱՄՆ-ում (https://www.bloomberg.com/press-releases/2022-10-04/los-angeles-based-grigoryan-law-firm-launches-its-pro-bono-program?fbclid=IwAR1oZCoJfELMZBuJSbzw7IXGNU8t59uIh1_k_stxx-evp-7zEYW7W6RhM-I): 

Պարբերականը նշում է, որ «Գրիգորյան» իրավաբանական ընկերությունը, որը մասնագիտացած է անշարժ գույքի ոլորտում, հայտարարել է, որ այսուհետ սոցիալապես խոցելի հաճախորդներին սպասարկելու է անվճար հիմունքներով:

Ընկերության գլխավոր փաստաբան Հայկ Գրիգորյանն ասում է, որ իրենց հիմնական նպատակը Հարավային Կալիֆորնիայի այն քաղաքացիներին օգնելն է, ում անշարժ գույքը գտնվում է բանկերի կողմից բռնագրավման վտանգի տակ:

«Վերջին տարիներին բազմաթիվ մարդկանց համար տնտեսական պայմանները ծանր են եղել, և մենք մտահոգված ենք այն քաղաքացիների աճող թվով, որոնք խնդիրներ ունեն հիփոթեքային վճարումների հետ կապված և հայտնվել են գույքը կորցնելու վտանգի առաջ»,- ասում է Գրիգորյանը:

Նա նշում է, որ իրենց առաքելությունն է օգնել ցանկացածին, ով հայտնվել է դժվարին վիճակում, ներառյալ սահմանափակ եկամուտ ունեցող ընտանիքներին: Այդ իսկ պատճառով ընկերությունը ներդրել է Pro bono ծրագիրը, որը թույլ կտա օգնել ավելի շատ հաճախորդների, այդ թվում՝ անվճար հիմունքներով:

Միևնույն ժամանակ պարբերականը գաղտնազերծում է, որ ընկերության գլխավոր փաստաբան Հայկ Գրիգորյանն շուտով դադար կվերցնի իրավաբանական գործունեությունից` Հայաստան վերադառնալու համար, որտեղ 2023 թվականին նա նախատեսում է «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին` որպես քաղաքապետի թեկնածու։ BLOOMBERG-ը ընդգծում է, որ նա կարող է լինել առաջին ամերիկահայը, ով կառաջադրվի Հայաստանում ընտրական պաշտոնի համար:

Այդուհանդերձ ընկերությունից նշել են, որ նույնիսկ նրա բացակայության դեպքում կշարունակեն իրենց գործունեությունը` օգնելով բազում անվճարունակ մարդկանց չկորցնել իրենց տանիքը:

Նշենք, որ «Գրիգորյան» իրավաբանական ընկերությունը գործում է Լոս Անջելեսում և մասնագիտացած է «բռնագանձում և անշարժ գույքի նկատմամբ դատական վեճեր» ոլորտում:

Գրիգորյան իրավաբանական ընկերության հիմնադիր Հայկ Գրիգորյանն իր սահմանադրական իրավունքի մագիստրոսի կոչումը ստացել է Երևանի Պետական համալսարանում, իսկ հարկային իրավունքի մագիստրոսի կոչումը՝  Վաշինգտոնում։ Նա Կալիֆորնիայի նահանգային իրավաբանների միության ակտիվ անդամ է, իսկ այժմ ուսանում է Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանում՝ «քաղաքականություն» մասնագիտացմամբ։