
A
A
Հայ-ադրբեջանական լարվածությունը կարող է քննարկվել ԵԽԽՎ-ում
Աջակցիր «Ա1+»-ինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ կունենա ԵԽԽՎ աշնանային լիագումար նիստում: Նա անձամբ չի ներկայանա․ ելույթը նախատեսվում է առցանց։
Հոկտեմբերի 10 –ից մեկնարկելիք ԵԽԽՎ նստաշրջանում նախատեսվում են նաեւ Իռլանդիայի, Շվեյցարիայի Համադաշնության նախագահների, ինչպես նաև Ալբանիայի վարչապետի ելույթները։
Չի բացառվում, որ այս նստաշրջանում հրատապ քննարկվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունները։ Որոշումը կկայացվի նստաշրջանի առաջին օրը։
Վեհաժողովը կքննարկի նաև Թուրքիայի, Հունգարիայի և Ռումինիայի կողմից ստանձնած պարտավորությունների և պարտավորությունների կատարման հարցը։