Տարօրինակ է ՌԴ-ի լռությունը քառակողմ հայտարարությունից հետո․ սա լավ բան չի կանխագուշակում․ Քոչինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Կարծում եմ, որ խաղաղության պայմանագրի որոշակի ժամանակի շուրջ ընդհանուր մտայնություն կա և դա մինչև տարեվերջն է»․ այս մասին նշեց Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը «Ա1+»ի հետ հարցազրույցում։
Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանը չի ուզում խաղաղություն տարածաշրջանում և դա ակնհայտ է բոլորի համար․ «Ռուսաստանը հակադրվելու է այս գործընթացին ինչքանով որ իր հնարավորություններն ու ուժերը այս պահի դրությամբ կներեն․․․Տարօրինակ է լռությունը, որ կա ռուսական կողմից ու սա ոչ մի լավ բան չի կանխագուշակում»։
Ինչ վերաբերվում է երթուղիների ապաշրջափակմանը, ապա քաղաքագետը նշում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ունեն հակադրություն այդ հարցում։ Ըստ նրա ՝ Հայաստանը ցանկանում է նախ հստակեցնել այդ երթուղիների կարգավիճակը, ապա նոր անցնել երթուղիների բացմանը, իսկ Ադրբեջանը հակառակն է ցանկանում՝ նախ բացել երթուղիները, իսկ հետո հստակեցնել դրանց կարգավիճակը։ Ինչ վերաբերվում է Ռուսաստանի մասնակցությանը երթուղիների ապաշրջափակման գործընթացին, ապա Քոչինյանը նշեց․ «Ռուսաստանը շահագրգռված չէ առանց իր մասնակցությամբ երթուղիների ապաշրջափակմամբ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support