Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Տիկին ջան, ՀԱՅՖԵՍՏ-ը հարթակ է և ռուսի և ուկրաինացու համար. Արթուր Ղուկասյան (տեսանյութ)

«Ցավոք, քաղաքականությունը կարող է մխրճվել նաև տարբեր երկրների մշակութային գործառույթի մեջ։ Պատկերացնում եք, վարպետության դասերից մեկի ժամանակ մի բրիտանացի տիկին, անունը տալ չեմ ուզում, վրդովված ասաց․ չեմ հասկանում, ինչպես կարելի է մեկ հարթակում ընդունել և ռուսներին և ուկրաինացիներին։ Սա ուղղակի զզվելի է, զզվելի։ Ի պատասխան ասացի․ տիկին, ՀԱՅՖԵՍՏ – ը հարթակ է և ռուսների և ուկրաինացիների համար»,– «Ա1+» –ի հետ զրույցում, ասաց «Հայֆեստ» փառատոնի հիմնադիր նախագահ Արթուր Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ «ՀայՖեստ» կատարողական արվեստի միջազգային 20-րդ հոբելյանական փառատոնը, որը կրում էր «Հաջորդ 20 տարիները ավելի լավը կլինեն» խորագիրը, այս տարի հյուրընկալեց ավելի քան 250 մասնակցի՝ Ռումինիայից, Ռուսաստանից, Կիպրոսից, Գերմանիայից, Իսրայելից, Էստոնիայից, Իրանից, Ուկրաինայից։

Մանրամասն՝ տեսանյութում։