A
A
Հոգեկան առողջությունը՝ ճգնաժամային իրավիճակներում․ Ուղիղ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության միջազգային օրն է։
Ճգնաժամային իրավիճակներում, ինչպիսին համավարակն է, պատերազմը և պատերազմի վտանգը, հոգեկան առողջության պահպանումն ու հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովումը նոր մարտահրավերների առաջ է կանգնում և ավելի մեծ ջանքեր պահանջում։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ և Մեդիա կենտրոնի հետ համագործակցությամբ 2022 թ․ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, նախաձեռնում է քննարկում այս խնդիրների վրա ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրելու և հնարավոր լուծումներ քննարկելու նպատակով։
Քննարկման թեման է՝ ճգնաժամային իրավիճակների (ինչպիսին համավարակն է, պատերազմը և պատերազմի վտանգը) ազդեցությունը հոգեկան առողջության վրա, այդ իրավիճակներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովումը և համայնքի դերը (ինչու՞ է կարևոր անձանց համայնքում ապրելը, որո՞նք են մեծ հաստատություններում գտնվելու ռիսկերը, ո՞րն է պետության պարտավորությունը)։
Քննարկման բանախոսներն են՝