ԵԽԽՎ օրակարգ կմտնի՞ հայ-ադրբեջանական ռազմական լարվածության վերաբերյալ հարցը․ քննարկումը՝ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔիչ անց` Երեւանի ժամանակով ժամը 13․30-ին, կմեկնարկի ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը՝ հայ-ադրբեջանական ռազմական լարվածությանը վերաբերող հարցի քննարկմամբ։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական լարվածությանը վերաբերող երկու թեմա է առաջադրվել ընթացիկ ընթացակարգով քննարկելու համար՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները» եւ «Ռազմական գործողությունները Ադրբեջանի և Հայաստանի միջև, ներառյալ հարվածները՝ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին»։
ԵԽԽՎ պատվիրակները պետք է որոշեն՝ քննարկե՞լ ռազմական լարվածությանը վերաբերող այս երկու հարցերից մեկը, թե մյուս առաջարկը՝ « Հպարտության» միջոցառումների (Pride events)արգելքը՝ ԵԽ անդամ պետություններում»:
Հրատապ ընթացակարգով բանավեճի թեմաներ են առաջարկվել՝ «Ռուսաստանի Դաշնության վերջին աղաղակող և անմարդկային գործունեությունը», «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի քաղաքական հետևանքները»։
Եթե ԵԽԽՎ պատվիրակները հաստատեն օրակարգը եւ ընտրեն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական լարվածության հարցը, ապա այսօր օրվա երկրորդ կեսին կքննարկվի այն։
Հետեւեք «Ա1+»-ի ուղիղ եթերում եւ կայքում։