A
A
Այսօր Հոգեկան առողջության համաշխարհային օրն է
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Հոգեկան առողջության համաշխարհային օրն է:
Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) Հոգեբանական ծառայությունը ամսվա կտրվածքով մինչև 1500 անձի տրամադրում է հոգեբանական և առաջին հոգեբանական աջակցություն:
ՀԿԽԸ մասնագետներն աշխատում են Թեժ գծով ահազանգող քաղաքացիների, այդ թվում անհայտ կորածների հարազատների, տեղահանվածների, ինչպես նաև առերես՝ հոսպիտալներում և տուժած համայնքներում վիրավոր զինծառայողների և նրանց հարազատների, զոհված զինծառայողների հարազատների հետ:
Սահմանամերձ համայնքներում ստեղծվել են հոգեբանական աջակցության խմբեր, ՀԿԽԸ կամավորներն ու անձնակազմը պարբերաբար անցնում են հոգեբանական առաջին օգնության վերապատրաստումներ:
ՀԿԽԸ-ն՝ ՀՀ Առողջապահության նախարարության կողմից ստեղծված «Հոգեկան առողջություն» կոալիցիայի անդամ է:
Հայկական Կարմիր խաչի ընկերություն