A
A
Էս խայտառակությանը վերջ պիտի տրվի՞․ Բաբաջանյան
Աջակցիր «Ա1+»-ին«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյան իր ֆեյսբուքյան գրառմամբ հարց է բարձրացնում։ Դրանում ասվում է․
«30 տարում Հայաստանը Լոս Անջելեսում 5-6 Գլխավոր հյուպատոս է ունեցել: Հիմա հարց՝ քանի՞սն են վերադարձել Հայաստան և առհասարակ քանի՞ գլխավոր հյուպատոս, փոխհյուպատոս ու հյուպատոսարանի աշխատակից է քաղաքական ապաստան, հատուկ կարգավիճակ ստացել ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք (green card) և քաղաքացիություն ձեռք բերելով: Էս խայտառակությանը վերջ պիտի տրվի՞: ԱԳ նախարարությունը պատրաստվո՞ւմ է հիմնարար ձևով էս խնդրին անդրադառնալ»: