Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահան Քերոբյան (1)
A A
Տնտեսություն Հասարակություն

Անշարժ գույքի շուկայում այս տարվա ընթացքում տեղի են ունեցել էական փոփոխություններ․ Քերոբյան

 
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ 
Անշարժ գույքի շուկայում այս տարվա ընթացքում տեղի են ունեցել էական փոփոխություններ։ Նախարարը գրել է․

«Բազմաբնակարան շենքերում այս տարվա սկզբին եղել է 462,129 բնակարան, որից հունվար ամսին չբնակեցված է եղել 70,827 (15.32%), իսկ արդեն օգոստոսին՝ 62,066 (13.43%)։

Երևանում՝ 266,284 բնակարանից հունվարին չբնակեցված է եղել 28,692 (10.77%), իսկ օգոստոսին՝ 23,350 (8.77%)
 
Գյումրիում՝ 29,253-ից հունվարին՝ 9,573 (32.72%), օգոստոսին՝ 9,189 (31.41%)
Վանաձորում՝ 27,175-ից հունվարին՝ 7,103 (26.13%), օգոստոսին՝ 6,553 (24.11%)
Աբովյանում՝ 14,370-ից հունվարին՝ 1,619 (11.27%), օգոստոսին՝ 1,349 (9.39%):
 
Հիշեցնեմ, որ կառավարությունը ունի "ռենովացիայի ծրագիր", որը բնակարանների և տների վերանորոգման վարկերի սուբսիդավորման ծրագիր է, և Երևանում բնակարանների սեփականատերերը կարող են մոտ 5% էֆեկտիվ տոկոսադրույքով վերանորոգման վարկեր վերցնել, վերանորոգել ու վարձով տալ բավականին բարձր գներով։ Այլ քաղաքներում կամ գյուղերում վարկերն հասանելի են էլ ավելի ցածր տոկոսադրույքներով»։