Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրշեջ մեքենա
A A
Հասարակություն

Վահան գյուղում այրվել է 250 հակ անասնակեր

Հոկտեմբերի 13-ին, ժամը 16։01-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահան գյուղում այրվում են տուն և անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տան բակում այրվում է մոտ 250 հակ պահեստավորած անասնակեր՝ հայտնում է ԱԻՆ-ը։