Բացել լրահոսը Փակել լրահոսը
եխխվ
A A
Քաղաքականություն

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները հանդես են եկել հայտարարությամբ

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները հանդես են եկել հայտարարությամբ, որով Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դուրս բերել ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին:

«Մենք մտահոգված ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից ենթադրյալ ռազմական հանցագործությունների կամ անմարդկային վերաբերմունքի մասին բազմաթիվ հաղորդումների առնչությամբ: Մենք նշում ենք, որ Ադրբեջանի զինվորական դատախազությունը որոշել է հետաքննել փաստերը եւ հույս ունենք, որ այդ հետաքննությունները կլինեն հրապարակային ու թափանցիկ», – ասել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի պարտավորությունների և հանձնառությունների մոնիթորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա)։

«Մինչ երկու կողմերը միմյանց մեղադրում են ռազմական գործողությունների վերսկսման համար, ադրբեջանական զինված ուժերը զավթել են Հայաստանի տարածքը՝ խախտելով Հայաստանի տարածքային ինքնիշխանությունը եւ ԵԽ կանոնադրությամբ հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու Ադրբեջանի պարտավորությունը: Ուստի, Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում անհապաղ հետ քաշվել Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից եւ ազատ արձակել իրենց վերահսկողության տակ գտնվող ռազմագերիներին: Միայն դիվանագիտական միջոցները կարող են հանգեցնել տեւական ու արդար կարգավորման, որն օգուտ կբերի երկու պետությունների բնակչությանը», – հավելել են համազեկուցողները։