Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԵՄ դիտորդներ
A A
Քաղաքականություն

Երևան է ժամանում ԵՄ դիտորդների նախնական խումբը

Երևան է ժամանում ԵՄ դիտորդների նախնական խումբը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Այսօր ԵՄ դիտորդական նախնական խումբը ժամանում է Երևան: ԵՄ անդամ 27 երկրներն արագ են գործել Հայաստանի խնդրանքին արձագանքելու համար: ԵՄ դիտորդների տեղակայման նպատակն է դիտարկել իրավիճակը և աջակցել Հայաստանի և Ադրբեջան հարաբերությունների կայունացմանը»-ասված է գրառման մեջ: