Բացել լրահոսը Փակել լրահոսը
v-stambule-zahorelsja-81_main
A A
Հասարակություն

Ստամբուլում 24-հարկանի երկնաքեր է այրվել (տեսանյութ)

Գիշերը Ստամբուլում 24-հարկանի երկնաքեր է այրվել։ Այս մասին Լենտա ռու-ի փոխանցմամբ հայտնել է թուրքական NTV հեռուստաալիքը։
 
Հրդեհը բռնկվել է Կադիկեյի շրջանում գտնվող շենքում։ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Twitter-ի իր էջում նշել է, որ տարհանումն իրականացվել է առանց մարդկային զոհեր ։ «Բռնկման պատճառը կպարզվի հետաքննությունից հետո», - հայտարարել է քաղաքապետը:
 
Հաղորդվում է նաեւ, որ սկզբում կրակը ծածկել է ստորին հարկերը, բայց շուտով արտաքին երեսպատման միջոցով հասել է վերին հարկերին:
 
Հրդեհը հաջողվել է մարել։
 
Ավելի վաղ Թուրքիայի հյուսիսում գտնվող Բարթըն քաղաքում պայթյուն էր որոտացել, Զոհվել էր ավելի քան 20 մարդ, եւս 17-ը վիրավորվել էին: