Բացել լրահոսը Փակել լրահոսը
Բորել
A A
Քաղաքականություն

Եվրամիության 40 դիտորդները գալիս են Վրաստանից․ Խորհուրդը որոշում է ընդունել

 ԵՄ Խորհուրդն այսօր որոշում է ընդունել մինչև  40 մոնիտորինգի փորձագետներ տեղակայել Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմի երկայնքով՝ տարածաշրջանում իրավիճակի դիտարկման, վերլուծության և զեկուցման նպատակով:

Այս որոշումը հաջորդել է հոկտեմբերի 6-ին նախագահ Ալիևի, վարչապետ Փաշինյանի, Նախագահ Մակրոնի և Նախագահ Միշելի քառակողմ հանդիպմանը և նպատակ ունի նպաստել տարածքում խաղաղության և անվտանգության վերականգնմանը, վստահության ամրապնդմանը և միջազգային սահմանի սահմանազատմանը։

«ԵՄ-ի կողմից դիտորդների տեղակայումը Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով նպատակ կունենա վստահություն ստեղծել անկայուն իրավիճակում, որը վտանգի տակ է դնում կյանքը և վտանգում հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը: Սա ևս մեկ ապացույց է ԵՄ լիակատար հանձնառության՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու վերջնական նպատակին նպաստելու  համար»,- ասել է  ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Խոսեպ Բորելը։

ԵՄ մոնիտորինգի կարողությունների արագ տեղակայումն ապահովելու նպատակով որոշվել է, որ մոնիթորինգի փորձագետները ժամանակավորապես կլինեն Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունից (EUMM Georgia):

Միաժամանակ գործառնական քայլեր են  ձեռնարկվում, որպեսզի սա չազդի Վրաստանում  մոնիտորինգի իրականացման վրա։

Դիտորդական առաքելությունը կունենա ժամանակավոր բնույթ և սկզբունքորեն չի տևի երկու ամսից ավելի։