A
A
Երևանում մոպեդավարը վրաերթի է ենթարկել դեսպանատան աշխատակցի․ shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com կայքի տեղեկացմամբ՝ ժամը 13։25-ի սահմաններում Երևանի բնակիչ 18-ամյա Նարեկ Ա․-ն իր վարած Yamaha մակնիշի մոպեդով Աճառյան փողոցում վարերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածն անցնող Երևանի բնակիչ 60-ամյա Երվանդ Ո․-ին։
Մոպեդավարը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Եվ օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել հետիոտնին, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Մոպեդավարը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ Կայքի տեղեկություններով՝ հետիոտնը աշխատում է Հայաստանում գործող դեսպանատներից մեկում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։