Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

95,7 տոկոսանոց բացահայտում

Մարզեր
f691e06cd5d14370b0b8d69fe4c3d2c6

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության տվյալներով` 2010 թվականին հանցագործությունների թիվը նվազել է։

2010 թվականին 463 դեպք է արձանագրվել նախորդից`2009 թվականից 7-ով պակաս։

Բացահայտումները կազմել են 93,1 տոկոս, նախորդ տարվա 94 տոկոսի դիմաց: Մարզում նվազել են նաեւ թմրամոլության եւ թմրանյութերի ապօրինի շրջանառութության դեպքերը` արձանագրվել է նման 49 դեպք, նախորդ տարվա 66-ի դիմաց:

Բացահայտումը կազմել է 95,7 տոկոս, ինչը 0,5-ով ավել է 2009-ի ցուցանիշից։ 2010-ին արձանագրված զենքի, հրազենի եւ ռազմամթերքի ապօրինի շրջանառության 29 դեպքերը նախորդ տարվա համեմատ աճել են 10-ով: Բացահայտումը կազմել է 93,1 տոկոս` նախորդ տարվա 100 տոկոսի դիմաց: