Ղարաբաղյան կլանը ամբողջ կազմով տեղափոխել Ստեփանակերտ, իրենց հարստությունով․ Լ Շիրինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ղարաբաղյան կլանը ամբողջ կազմով տեղափոխել Ստեփանակերտ, իրենց հարստությունով»․ ասում է Քրիստոնեաժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, ավելացնելով, որ Հայաստանում գործող ռուսական 5-րդ շարասյունը այլևս չունի ոչ մի հնարավորություն իշխանափոխություն կատարելու։
Ըստ նրա, Մոսկվան 30-40 տարի Հայաստանը կառավարել է Արցախի միջոցով, իսկ հիմա Հայաստանը անկախության ամրապնդման շրջան է ապրում և ներքին քաղաքական կյանքում որոշակի կայունություն է ձեռք բերել․
«Իրենք մեզ խոստացել էին տաք աշուն, բայց կյանքը ՌԴ-ի բանակի համար նախատեսել էր սառը ձմեռ»։
Լևոն Շիրինյանը պնդում է, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ կառույցից, քանի որ այն ոչ արդյունավետ է։
Ինչ վերաբերվում է ռուս-ուկրաինական պատերազմին, ապա քաղաքագետը կարծում է, որ ռուսական բանակը արդեն իսկ պարտվել է։
Մանրամասները՝ տեսանյութում։