Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լևոն Քոչարյան
A A
Քաղաքականություն

ԱՄՆ-ում որևէ անշարժ գույք չունենք․ Լևոն Քոչարյանը՝ Արման Բաբաջանյանի հայտարարության մասին

Տեսա, որ հերթական անգամ մեր մասին սուտ և կեղծիք է գրել ծառայությունից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծելու համար դատված Արման Բաբաջանյանը. մեջբերում-...«ԱՄՆ պատկան մարմինների խնդրանքով ինձ հետ հանդիպման ժամանակ պարզ դարձավ օրինակ, որ Գլենդելի ամենաբանուկ և ամենաթանկ «Ամերիկանա» կոչվող կենտրոնում հայաստանցի նախկին պաշտոնյաները՝ այդ թվում Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը, մի քանի միլիոն դոլարի հասնող բնակարանների սեփականատերեր են, որոնց մեծ մասը տրված է վարձակալությամբ»: Այս մասին գրառում է կատարել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

 «Մի քանի անգամ սա հերքել ենք, հիմա էլ հատուկ դասալիքի համար եմ կրկնում, ԱՄՆ-ում որևէ տուն, բնակարան, անշարժ գույք չունենք և երբեք էլ չենք ունեցել, ոչ ես, ոչ կինս, ոչ որևէ ուրիշ մեկը մեր ընտանիքից կամ թեկուզ միջնորդավորված ինչ-որ մեկը:

1-2 տարի տևող դատական նիստերից խուսափելու համար, առաջարկում և պահանջում եմ, որ սույն պարոնը հերքի իր տարածած ստահոդ տեղեկատվությունը և ներողություն խնդրի:

ԱՄՆ դեսպատանունը կարծում եմ պետք է պարզաբանում պահանջի սույն անձից, քանի որ իր կեղծիքին արժանահավատություն տալու համար, նա հղում է անում ԱՄՆ ինչ-որ պատկան մարմիններին, ովքեր իբր խնդրել են հանդիպել իրեն ու մի բան էլ սուտ բան ասել:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն , առաջարկում եմ ձեզ էլ զբաղվել այս ստախոսով, հարցումներ անել ԱՄՆ և տեղեկացնել հանրությանը»: