Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արարատ Միրզոյան
A A
Քաղաքականություն

Միրզոյանը հույս է հայտնում, որ Ադրբեջանում կհասկանան՝ կան կանոններ, գծեր, որոնք չպետք է հատվեն

Այսօր ԱԺ-ում ՀՀ ԱԳ նախարար Արարատ-Միրզոյանն անդրադարձել է ՀՀ-Ադրբեջանի բանակցություններին։

«Երկու արձանագրում կարող եմ անել՝ մեկը՝ լավ, մյուսը՝ վատ: Վատն այն է, որ բոլոր ուղղություններում, որոնց շուրջ մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ, հանդիպում ենք Ադրբեջանի մաքսիմալիստական, առավելապաշտական դիրքորոշումներին: Իմ տպավորությունն այն է, որ Ադրբեջանը, համարելով, որ ռազմական հաջողություններ է ունեցել, այժմ կարող է ինչ-որ պայմաններ թելադրել Հայաստանին: Դա իհարկե, չի կարող իրականություն լինել: Եվ երկարատև, համապարփակ և կայուն խաղաղության հնարավոր չէ հասնել այս ճանապարհով»,-ասաց Միրզոյանը:

Նա հավելել է, որ երբ ժամանակային վերլուծություն ենք կատարում, տեսնում ենք, որ այդ ուշադրությունն առայժմ գնալով ավելի ու ավելի է մեծանում: Հատկապես սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո միջազգային հանրությունը շատ հստակ ուղերձ հղեց Ադրբեջանին այն մասին, որ ուժի կիրառումը, ուժի կիրառման սպառնալիքը չի կարող լինել հարցերի լուծման ճանապարհ։

Միրզոյանը հույս հայտնեց, որ այս ուղերձը Ադրբեջանում շատ լավ կհասկանան, կան կանոններ, գծեր, որոնք չպետք է հատվեն: Միրզոյանի տպավորությամբ՝ դա է միջազգային հանրության ուղերձը: