Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gimnastika 2
A A
Սպորտ

Արթուր Դավթյանը` Աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

Հայաստանի մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում:

Մեր մարզիկը հենացատկի եզրափակիչում վաստակելով 15.050 միավոր, գրավել է առաջին տեղը և հռչակվել աշխարհի չեմպիոն: Երկրորդ տեղը գրաված ֆիլիպինցի Կառլոս Խուլոն հետ է մնացել ընդամենը 0.100 բալով:

Այդպիսով, Հայաստանի հավաքականը երկու մեդալ նվաճեց առաջնությունում: Երեկ Հարություն Մերդինյանը նժույգ թափերի մրցումներում զբաղեցրել էր 3-րդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի: