A
A
«Լեռնային Արցախն» ու «Փյունիկը» չպարզեցին հաղթողին
Աջակցիր «Ա1+»-ինFastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում կայացավ 15-րդ տուրի վերջին հանդիպումը:
«Լեռնային Արցախը» սեփական դաշտում ընդունեց «Փյունիկին»: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Հանդիպման 16-րդ րոպեին Նտոնգա Բիլունգան առաջ մղեց տանտերերին, իսկ ընդմիջումից հետո, 69-րդ րոպեին, Լուկա Յուրիչիչը վերականգնեց հավասարակշռությունը:
«Լեռնային Արցախը» վաստակեց 19 միավոր և մնաց 5-րդ հորիզոնականում: «Փյունիկը» 13 խաղից հետո վաստակել է 25 միավոր և գտնվում է 4-րդ հորիզոնականում: Հայաստանի գործող չեմպիոնն արդեն 12 միավորով հետ է մնում առաջատար «Ուրարտուից»:
Հաջորդ՝ 16-րդ տուրում, «Լեռնային Արցախը» արտագնա խաղում կհանդիպի «Արարատի» հետ, իսկ «Փյունիկը» կհյուրընկալվի 3-րդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիային»: