Բացել լրահոսը Փակել լրահոսը
Եվրախորհրդարան
A A
Քաղաքականություն

ԵՄ-ը շնորհավորեց Հայաստանին դրական զարգացումների համար

Նոյեմբերի 7-ին Բրյուսելում տեղի ունեցավ ԵՄ – ՀՀ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 12-րդ նիստը:

Այս տարվա երկխոսության առանցքը ներառում էր թեմաների լայն շրջանակ, որոնք առնչվում են բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ խոցելի իրավիճակում հայտնված անձանց իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը և ցանկացած հիմքով խտրականության դրսևորումների դեմ պայքարին՝ նպատակ ունենալով կառուցել առավել ներառական հասարակություն և ավելի գործուն ժողովրդավարություն։ Երկխոսության շրջանակը, ի թիվս այլ թեմաների, ներառում էր գենդերային հավասարությանը, ընտանեկան բռնության դեմ պայքարին, երեխայի իրավունքներին, աշխատանքային իրավունքներին, կալանավայրերի պայմանների բարելավմանը, ինչպես նաև խոսքի և տեղեկատվության ազատությանը և նաև ատելության խոսքի և ապատեղեկատվության վերացմանն առնչվող հարցեր։

ԵՄ-ը և Հայաստանն անդրադարձան բազմակողմ հարթակներում՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և ԵԽ-ում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ուղղությամբ համագործակցությանը և ստանձնեցին հանձնառություն՝ ամրապնդել այդ փոխգործակցությունը:

ԵՄ-ը շնորհավորեց Հայաստանին 2021 թվականի մարտին տեղի ունեցած Մարդու իրավունքների շուրջ երկխոսության վերջին նիստից ի վեր մարդու իրավունքների պաշտապնության ոլորտում դրական զարգացումների առթիվ։ Դրանք վերաբերում են, օրինակ՝  հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշպանության մասին նոր օրենքին և մեդիա միջավայրի  բարելավմանը։ Ընդգծվեց, որ  այդ առաջընթացն արձանագրվել է ի հեճուկս Քովիդ-19 համավարակով պայմանավորված բարդ մարտահրավերներին և լարված անվտանգության իրավիճակին։  Միաժամանակ մասնակիցները համակարծիք էին, որ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում կարող է է՛լ ավելի բարելավվել, և որ կարևոր է բարձրացնել առկա խնդիրների վերաբերյալ հանրային իրազեկվածությունը: ԵՄ-ը հանձնառություն  ստանձնեց շարունակել Հայաստանին տրամադրել մարդու իրավունքների առանցքային ոլորտների ուղղությամբ, մասնավորապես՝  ՀԸԳՀ-ի մարդու իրավունքներին առնչվող դրույթների իրագործման նպատակով ֆինանսական և տեխնիկական աջակցությունը:

Հայաստանը տեղեկացրեց սահմանադրական վերանայման գործընթաց իրականացնելու՝ Կառավարության նպատակների մասին, որը պետք է լինի թափանցիկ և ներառական, ինչպես նաև տեղեկացրեց ընտրական համակարգի հետագա բարելավման ծրագրերի մասին։ Հայաստանը տեղեկացրեց նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի կողմից սեպտեմբերին տեղի ունեցած հարձակումների և ազդակիր տարածքներում բնակվող անձանց մարդու իրավունքների առնչությամբ ստեղծված ծանր հետևանքների մասին։

ԵՄ պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բաժնի ղեկավար տիկին Դորոտա Դլուչի-Սուլիգան: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Արտաքին գործերի նախարարության Եվրոպական վարչության պետ Արա Մարգարյանը։ Պատվիրակության կազմում էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

ԵՄ գրասենյակ